Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Բորուսիայի» ղեկավարները հանդիպել են Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչների հետ

«Բորուսիայի» ղեկավարները հանդիպել են Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչների հետ
06.01.2018 | 18:31

Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է անգլիական «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելու աշխատանքները:
Ruhr Nachrichten-ի համաձայն՝ գերմանական ակումբի ղեկավարներն արդեն հանդիպել են Հայաստանի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ և վարել բանակցություններ: Տրանսֆերին կարող է խոչընդոտել Մխիթարյանի բարձր աշխատավարձը: «Բորուսիան» չի կարող կիսապաշտպանին վճարել տարեկան 12,5 միլիոն եվրո, որը նա այժմ ստանում է անգլիական ակումբում: Գերմանացիներին չի գոհացնում Հենրիխ Մխիթարյանի բարձր տրանսֆերային գինը:

«Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յահիմ Վացկեն նշել էր, որ Հենրիխ Մխիթարյանի վերադարձը քիչ հավանական է: Բրիտանական մամուլի համաձայն՝ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են 10 ակումբներ, որոնցից չորսը ներկայացնում են Անգլիայի Պրեմիեր լիգան: «Բորուսիայի» կազմում հայ ֆուտբոլիստը 2013-2016-ն անցկացրել է 140 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 49 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը «Մանչեստր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2020-ի ամառը: «Մանչեստր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել հայ կիսապաշտպանին։ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը 35 միլիոն ֆունտ ստեռլինգ է։

Դիտվել է՝ 1741

Մեկնաբանություններ